ՆԱՏՕ-ի նավերին է միանում ամերիկյան «Վելլա Հալֆ» հածանավը

ՆԱՏՕ-ի նավերին է միանում ամերիկյան «Վելլա Հալֆ» հածանավը

ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող «Վելլա Հալֆ» հածանավը մտել է Սև ծով, ИТАР-ТАСС-ին հայտբել են ՌԴ ռազմածովային ուժերի գլխավոր շտաբից:



 



Այս պահին արդեն Սև ծովում բազավորված է Հյուսիսատլանտյան դաշինքի յոթ ռազմանավ: Գործակալության աղբյուրի փոխանցած տեղեկություններով՝ նրանք այնտեղ են ջրային տարածքների ականապատման-ականազերծման վարժանքներ անցկցնելու նպատակով:



 



«ԱՄՆ հսկա հածանավի միանալը ՆԱՏՕ-ի ռազմանավերի զորավարժություններին՝ նույնն է, թե նժույգը թռվռան եղնիկների հետ լծես միևնույն սայլին»,- ասել է ՌԴ ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի մասնագետը: