Դոնեցկը պատրաստ է պաշտպանության

Դոնեցկը պատրաստ է պաշտպանության

Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Պավել Գուբարևը հայտարարել է, որ աշխարհազորը պատրաստ է պաշտպանել Դոնեցկը: «Կազմավորում ենք քաղաքի պաշտպանության ջոկատներ: Կկանգնենք մեր քաղաքի պաշտպանության դիրքերում մինչև այն պահը, երբ հնարավորություն լինի անցնել հակահարձակման»,- ասել է Գուբարևը Նորությունների ռուսական ծառայությանը:



 



«Դոնեցկը պատրաստ է մոբիլիզացիայի: Հարյուրավոր մարդիկ են ամեն օր միանում աշխարհազորին: Մենք կարող ենք Դոնեցկի մերձակայքում իսկական պարտիզանական պայքար կազմակերպել: Հավատցնում եմ՝ ուկրաինական բանակի համար հեշտ չի լինի»,- ասել է Գուբարևը: