Եղանակը՝ Հայաստանում

Եղանակը՝ Հայաստանում

Հանրապետության տարածքում՝ հուլիսի 8-ին շրջանների զգալի մասում, 9-10-ին առավելապես հյուսիսային շրջաններում, գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:



 



11-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:



 



Քամին` հարավ-արևելյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 18-23մ/վրկ:



 



Օդի ջերմաստիճանը 10-11-ին կբարձրանա 2-3 աստիճանով: 



 



Երևանում՝ հուլիսի 8-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 9-10-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` մինչև 15-20մ/վրկ:



 



11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: