Անցնում են պլան «բ»-ին

Անցնում են պլան «բ»-ին

Որպես օրինաչափություն, Ղարաբաղում նախագահական ընտրությունները  նախորդում են հայաստանյան ընտրություններին: ՀՀ նախագահական «սռոկների» ավարտին փորձ է արվում Ղարաբաղում կիրառել «ցանկալի» մոդել, այնուհետեւ այն «արտահանել» Հայաստան: Ասենք` Ռոբերտ Քոչարյանի գնալուց առաջ բոլորն ուշի ուշով հետեւում էին` արդյո՞ք Արկադի Ղուկասյանը նախագահի պաշտոնում կկատարի «երրորդ պտույտը», ինչն էլ իր հերթին կնշանակեր, որ «ապրոբացիան» տարածվելու է Հայաստանի վրա: Թե հայաստանյան, թե ղարաբաղյան «օբշակը» դեմ դուրս եկավ այդ մոտեցմանը, արդյունքում սահմանադրական կարգը հայկական երկու պետություններում գերակայեց:



 



Մոտ մեկ տարի առաջ հայաստանյան իսթեբլիշմենթում «տվյորդի» որոշել են, որ Արկադի Ղուկասյանը 2017-ին կրկին կվերադառնա ԼՂ` նախագահի «կարգավիճակով», Բակո Սահակյանն էլ կգա Հայաստան` ԱԱԽ քարտուղար: Սակայն մի նեղ շրջանակում Բակո Սահակիչը վերջերս ասել է, որ որոշումը վերանայվել է, որովհետեւ Ղարաբաղը նույնպես կանցնի խորհրդարանական կառավարման, իսկ թե այդ ժամանակ ում ինչ կհասնի, կախված կլինի արդեն հայաստանյան «դասավորություններից»: