Սեյրան Օհանյանը երեկ հանդիպել է ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ

Սեյրան Օհանյանը երեկ  հանդիպել է ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների  հետ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ հանդիպել է Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչների եւ ԱԺ փոխնախագահների հետ: Հանդիպմանը մասնակցել են ԱԺ փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանը, Էդուարդ Շարմազանովը, Վահրամ Բաղդասարյանը, Ստեփան Մարգարյանը, Լեւոն Զուրաբյանը, Հեղինե Բիշարյանը, Արմեն Ռուստամյանը, Ռուբիկ Հակոբյանը:



 



Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են միասնական հայտարարություն անել։ «Հիմա ժամանակն է, որ եւ լրագրողները, եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը պետք է միասնականություն դրսեւորեն»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ Նաեւ բոլոր ֆրակցիաներով դիրքեր այցելություն կատարելու համար պայմանավորվածություններ են ձեռք բերել: Հիմա ռազմահայրենասիրական ակցիաներ անելու եւ դրանց միջոցով կուսակցությունների կորսված վարկանիշը բարձրացնելու ճիշտ ժամանակն է: