Մենք ձեր գերու հետ այսպես վարվեցինք, դուք ի՞նչ արիք… Ալիև կոչեցյալ

Մենք ձեր գերու հետ այսպես վարվեցինք, դուք ի՞նչ արիք… Ալիև կոչեցյալ

Այս փոքրիկ դրվագին տարբեր առիթներով անդրադարձել եմ: Կարենի դաժան սպանությունից հետո ուզում եմ կրկին վերհիշել: Արցախյան պատերազմի սկիզբն էր, այն պահը, երբ թուրքը Ղարաբաղի որոշ գյուղերում խաղաղ բնակիչների հետ անասնական դաժանությամբ էր վարվում: Ռազմական թղթակից էի, բոլոր իրադրություններին մոտ կանգնած մարդ: Անասելի դաժանությամբ էի լցվել, այնպիսի չարությամբ, ինչպես այսօր բոլորս միասին չարացած ենք Կարենի դաժան սպանությամբ: Այն ժամանակ, ի փառս մեր ոստիկանության, նրանք ևս ջոկատներ էին կազմել ու սխրագործություններ էին գործում: Գորիսի այն ժամանակվա ոստիկանապետին խնդրեցի.
-Եթե որևէ գերի բերեն ձեր մոտ,- խնդրում եմ,- ինձ կանչեք,- ես ուզում եմ սեփական ձեռքերով պատճառել նրանց այն ցավը, ինչ մեր գերիների նկատմամբ են արել: Ու ինքս ինձ արդեն պատկերացնում էի, թե ոնց կվարվեմ այդ գերու հետ:
Ոստիկանապետի կանչը չուշացավ՝ արի, գերի ենք բերել: Կին էր: Երբ ներս մտա, նա ոռնում էր ցավից: Ոտքը կոտրված էր, փախուստի ժամանակ էր եղել: Ծանր կոտրվածք էր ու չէր լռում, կատվի պես մլավում էր: Երբ մտա, սողեսող, չոքեչոք գրկեց ոտքերս ու լաց եղավ.
-Բաջի քյոմագ, աղրըյըր: /Քույրիկ, ցավում է, օգնիր ինձ/:
Գլխապտույտ ունեցա խղճի խայթից, ձեռքով թիկնեցի պատին ու ինձ ուղեկցողին կանչեցի.
-Խնդրում եմ ոստիկանապետին ասեք, մեղք է, մի ցավազրկող տա, մինչև բժիշկ կանչենք:
Ոստիկանապետը մտավ ու խորամանկ ժպտաց ինձ.
- Արի՜, արի՜, այդպես էլ գիտեի: Ա՜յ սա է հայի ու թուրքի տարբերությունը: - Մենք այս անասուններին բարությամբ ենք կոտրելու: Կենդանուն այլ կերպ պատասխանել չի լինի, որովհետև կենդանի՜ են ու չեն հասկանում, թե ինչ են անում…
ՀԳ Հիմա թուրք կենդանիների նախրապետին ուզում եմ ասել՝ մենք ձեր գերու հետ այսպես վարվեցինք, դուք ի՞նչ արիք… Դա էլ այն դեպքում, երբ Բորիսովկայում ու այլ գյուղերում այդ ժամանակ ձեր այլանդակ դիմագիծն էիք ցուցադրում՝ հոշոտելով մարդկանց: Այդքան չարությամբ հանդերձ՝ դուք պարտվեցիք: Նոր պատերազմի դեպքում, ավելի խայտառակ եք պարտվելու, որովհետև ձեր չարությունն ու դաժանությունն առաջին հերթին հոշոտելու են ձեզ:




ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ