Սարգսյան-Ալիև հանդիպումը կկայանա օգոստոսի 10-ին

Սարգսյան-Ալիև հանդիպումը կկայանա օգոստոսի 10-ին

Վաղը` օգոստոսի 10-ին Սոչիում կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարի օգնական Նարեկ Նիկողոսյանը:



Նա նաև հավելում է, որ հանդիպման ժամանակ, ըստ էության, նախևառաջ նախագահ Ալիևը պետք է բացատրի վերջին շրջանում Ադրբեջանի կողմից նախաձեռնած ռազմական արկածախնդրության և իր այլատյաց հռետորաբանության իմաստը։