Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հասան Ռոհանիին` Իրանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հասան Ռոհանիին` Իրանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիին՝ Թեհրանի շրջակայքում տեղի ունեցած ԱՆ-140 ուղևորատար ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի պատճառ է դարձել: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։



Սերժ Սարգսյանը հեռագրում նաև ցավակցություն է հայտնել հանգուցյալների հարազատներին ու մերձավորներին: