Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղըզստանի Հանրապետության վարչապետի հետ

Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղըզստանի Հանրապետության վարչապետի հետ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղըզստանի Հանրապետության վարչապետ Ջոոմարթ Օթորբաևի հետ։ Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հեռախոսազրույցի ընթացքում Հովիկ Աբրահամյանը և Ջոոմարթ Օթորբաևը քննարկել են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի և Ղրղըզստանի միանալու ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցության հետագա ընդլայնմանը և խորացմանը վերաբերող հարցեր: