Բարսելոնում ցույց է տեղի ունեցել ի պաշտպանություն Կատալոնիայի անկախության

Բարսելոնում ցույց է տեղի ունեցել ի պաշտպանություն Կատալոնիայի անկախության

Հազարավոր մարդիկ են դուրս եկել Բարսելոնի փողոցներ ի պաշտպանություն Կատալոնիայի անկախության մասին առաջիկա հանրաքվեի, որի անցկացումը նախատեսված է ընթացիկ տարվա նոյեմբերի 9-ին, հաղորդում է Reuters գործակալությունը։



Ինչպես նշում է գործակալությունը, մոտավորապես մեկուկես միլիոն կատալոնացիներ հինգշաբթի ազգային խորհրդանիշով զարդարված կարմիր-դեղին հագուստներով խաղաղ ցույց են անցկացրել։ Կազմակերպիչների խոսքերով՝ մոտ 500 հազարանոց երթը ընթացել է V տառի տեսքով, հատվող երկու փողոցներով՝ խորհրդանշելով առաջիկա քվեարկությունը։



Շրջանի իշխանությունները չեն բացառում, որ քվեարկությունը կանցկացվի ոչ թե հանրաքվեի, այլ հասարակական հարցման ձևով, որովհետև Իսպանիայի Սահմանադրական դատարանը հանրաքվեն ոչ լեգիտիմ է ճանաչել։ Ավելի վաղ երկրի վարչապետ Մարիանո Ռախոյը և կառավարության ուրիշ անդամներ բազմիցս հայտարարել էին, որ չեն ճանաչում նրա արդյունքները։



«Այն, ինչ տեղի է ունենում այսօր, մարտահրավեր չէ պետությանը։ Դա կատալոնական հանրության զգալի հատվածի պահանջն է»,- երթը մեկնաբանել է շրջանի կառավարության ղեկավար Արթուր Մասը, որն ավելի վաղ հայտարարել էր, որ «եթե Կատալոնիայի բնակչությունը ցանկանա քվեարկել, այդ գործընթացը անհնար կլինի կասեցնել»։