Սիրիայի օդուժը հարվածներ է հասցրել ծայրահեղ իսլամիստների դիրքերին

Սիրիայի օդուժը հարվածներ է հասցրել ծայրահեղ իսլամիստների դիրքերին

Սիրիական ռազմաօդային ուժերը գրոհել են «Իսլամական պետության» զինյալների վրա Եփրատ գետի հովտի երկայնքով, հայտնում է RT-ն՝ հղում անելով արաբական ԶԼՄ-ներին:



Օդային հարվածները հասցվել են զինյալների դիրքերին Դեյր Զոր քաղաքի մերձակայքում ու զինվորական օդանավակայանի մատույցներում:



Ծայրահեղականները փորձում են շրջապատել Իրաքի հետ սահմանից 50 կմ հեռավորության վրա գտնվող Սիրիայի կառավարական ուժերի վերջին ֆորպոստը:



Ավելի վաղ սիրիական բանակի օդաչուները օդային ստուգայց էին կատարել Տիբնիի ռազմամարզական ճամբարի ուղղությամբ, որը գտնվում է Դեյր Զորից արևմուտք: Որոշ տեղեկությունների համաձայն՝ սպանված ու վիրավորված են 48 զինյալներ: