Քիմ Քարդաշյանի մերկ լուսանկարները կրկին հայտնվել են համացանցում (լուսանկարներ)

Քիմ Քարդաշյանի մերկ լուսանկարները կրկին հայտնվել են համացանցում (լուսանկարներ)

Կրկին համացանցում են հայտնվել մի շարք հայտնիների մերկ լուսանկարները: Չարամիտների զոհ են դարձել Քիմ Քարդաշյանը, դերասանուհի Վանեսա Հագինսը, և ԱՄՆ ֆուտբոլի կանանց հավաքականի դարպասապահ Հոուպ Սոլոն:



Ենթադրվում է, որ աշխարհի ամենամեծ «իմիջբորդ» համարվող 4chan.org կայքում այս անգամ ևս հայտնիների մերկ լուսանկարները տեղադրել է այն նույն ցանցահենը, ով դա արել էր նույն կայքում ավելի վաղ՝ հանրության սեփականությունը դարձնելով Ջենիֆեր Լուուրենսի, Ռիաննայի, Քիմ Քարդաշյանի, Մերի Քեյթ Օլսենի, Արիանա Գրանդեի, Վիկտորյա Ջաստիսի, Քեյէ Ափթոնի և էլի տասնյակ այլ հայտնիների լուսանկարները:



«Ես համոզված եմ, որ սա ևս մեկ նախազգուշացում է մեզ այն մասին, որ այսուհետ մենք ուժեղացնենք անվտանգության հետ կապված միջոցառումները»,- ասել է Քիմ Քարդաշյանը



Մասնագետների կարծիքով՝ տուժած դերասանուհիներն ու աստղերը գործածել են չափից դուրս պարզ գաղտնաբառեր կամ դարձել աբեբաների զոհ, ովքեր ներկայացել են որպես Apple-ի ներկայացուցիչներ:



ԱՄՆ հետախուզությունների դաշնային բյուրոն հետաքննություն է սկսել արձանագրված փաստի կապակցությամբ: