Բակո Սահակյանն ընդունել է Եվրամիություն-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար, Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսին

Բակո Սահակյանն ընդունել է Եվրամիություն-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար, Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսին: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։



Հանդիպմանն արծարծվել են Եվրոպա-Արցախ փոխգործակցությանը, տարածաշրջանային գործընթացներին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող մի շարք հարցեր:



Նախագահ Սահակյանը նշել է, որ Եվրոպայի հետ հարաբերությունների զարգացումը հանդիսանում է Արցախի արտաքին քաղաքականության օրակարգի կարևորագույն ուղղություններից մեկը, և պաշտոնական Ստեփանակերտը շահագրգռված է փոխգործակցության շարունակական ընդլայնման մեջ:



Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Կասպար Կարապետյանը, պաշտոնատար այլ անձինք: