ԵԱՀԿ-ն անհանգստություն է հայտնել հայկական ուղղաթիռի կործանման կապակցությամբ

ԵԱՀԿ-ն անհանգստություն է հայտնել հայկական ուղղաթիռի կործանման կապակցությամբ

ԵԱՀԿ-ն անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի զորքերի շփման գծում ուղղաթիռի կործանման շուրջ ծավալված իրադարձությունների առնչությամբ: ԵԱՀԿ կարծիքով` նման միջադեպերը կարող են ընդլայնել ճգնաժամի ծավալները: Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը, գրում է РИА Новости-ն:



«Նմանատիպ աղետները կարող են հանգեցնել ավելի լայն ճգնաժամի իրադրության կոնտեքստում, որն ավելի ու ավելի անկայուն է դառնում»,- ասել է Զանյերը Եվրախորհրդարանում լսումների ժամանակ:



Ավելի վաղ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ այսօր Հայաստանի զինված ուժերին պատկանող Մի-24 ուղղաթիռը ժամը 13:45-ի սահմաններում Աղդամի շրջանում ուսումնավարժական թռիչքի ժամանակ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից: