Այս տարի այլեւս հանրահավաք չի լինի

Այս տարի այլեւս հանրահավաք չի լինի

Եռյակի երեկվա նիստից հետո Ռուբեն Հակոբյանը հայտարարել է, որ, ամենայն հավանականությամբ, այս տարի այլեւս հանրահավաք չի լինի: Հարցին՝ բայց չէ՞ որ հենց ինքն էր հայտարարում, որ ժողովուրդն սպասում է հանրահավաքների, Հակոբյանը պատասխանել է. «Ես որեւէ հակադրություն չեմ տեսնում, որ կարող են ընթացքում ձեւավորվել քաղաքական խորհուրդը եւ կենտրոնական շտաբը, եւ դրան զուգահեռ նաեւ ունենալ մասսայական հանրահավաքներ, դա մեր օրակարգում կա, եւ իսկապես ժողովուրդն սպասում է հանրահավաքի, ուղղակի որեւէ հանրահավաք պետք է ունենա հստակ ծրագիր, հստակ օրակարգ»: