Ջոն Հեֆֆերնը գնացել էր Սեյրան Օհանյանի մոտ

Ջոն Հեֆֆերնը գնացել էր Սեյրան Օհանյանի մոտ

Դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին:
Հանդիպման ընթացքում ամփոփվել են 2014 թվականի ընթացքում պաշտպանական բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության արդյունքները և գնահատվել ձեռքբերումները:
Երկուստեք կարևորվել է համագործակցության զարգացման նշանակությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել պաշտպանական բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման դինամիկան: