Օրվա տարադրամի քրոնիկոնը․․․ Դոլարը սկսել է նահանջել

Օրվա տարադրամի քրոնիկոնը․․․ Դոլարը սկսել է նահանջել

Դեկտեմբերի 18-ի առավոտյան, Հայաստանի առևտրային բանկերում և փոխանակման կետերում դոլարի առքի գինը երեկվա համեմատ, միանգամից նվազել է: Ժամը 11:00-ի դրությամբ՝ մեկ դոլարի առքի նվազագույն գինը 450 դրամ է, առավելագույնը՝ 520, վաճառքի նվազագույն արժեքը 510 դրամ է, առավելագույնը` 550դրամ:



Միջին փոխարժեքն է 494` առքի և 529,95 դրամ վաճառքի դեպքում: Դեկտեմբերի 17-ի համեմատ դրամն արժևորվել է 8.39 կետով առքի եւ 2.84 կետով վաճառքի դեպքում:Հիշեցնենք, որ դոլարը երեկ վաճառվում էր 585 դրամով:



Եվրո Առքի միջին գինը՝ 598.23 դրամ։ Վաճառքի միջին գինը՝ 656.78 դրամ։



Ռուսական ռուբլի Առքի միջին գինը՝ 7.94 դրամ։ Վաճառքի միջին գինը՝ 9.39 դրամ