Դոլարի միջինացված գինը վերջին երկու ժամում կայունացել է

Դոլարի միջինացված գինը վերջին երկու ժամում կայունացել է

Դրամի նկատմամբ ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքը, որը ողջ օրվա ընթացքում նվազման միտում ուներ, վերջին ժամերին միջինացված գինը կայունացել է։



Եթե այսօր ժամը 12։50-ի դրությամբ 1 դոլարի վաճառքի միջինացված արժեքը 510.95 դրամ էր, ժամը 14:50-ի դրությամբ՝ 497 դրամ, ապա արդեն 16։30-ին ՝ 497.48 դրամ էր:



1 դոլարի միջինացված առքի գինը ժամը 14:50-ին՝ 454.19 դրամ էր, իսկ 16։30-ին՝ 453.95 : Այս ցուցանիշները ներկայացնում է rate.am-ը։



Նշենք, որ 1 ԱՄՆ դոլարի վաճառքի առավելագույն գինն արդեն հասնում է 513 դրամի, նվազագույնը՝ 480 դրամի, իսկ առքի առավելագույն գինը կազմում է 465 դրամ, նվազագույնը՝ 450 դրամ: