ԱԱԾ ոչ մի աշխատակցի գեներալի կոչում չի շնորհվի

ԱԱԾ ոչ մի աշխատակցի գեներալի կոչում չի շնորհվի

Այսօր հերթական անգամ հանդիսավոր պայմաններում նշվելու է Ազգային անվտանգության աշխատողի օրը: Կլինեն ճառեր ու պարգեւներ, շնորհավորանքներ ու մաղթանքներ: Ամեն ինչ՝ նախկինի պես: Սակայն այս օրը նախորդ տարիներից կտարբերվի մի բանով՝ ԱԱԾ ոչ մի աշխատակցի գեներալի կոչում չի շնորհվի: Մեր տեղեկություններով, գեներալական կոչման համար ԱԱԾ վարչությունների երեք պետերի թեկնածություններ են ներկայացվել Սերժ Սարգսյանին, սակայն նրանցից ոչ մեկը չի ստանալու: Թերեւս, ԱԱԾ նախկին պետը գոհ չէ այսօրվա ԱԱԾ աշխատանքից: