«Ես ինքս ինձ չեմ համարում կրթության ոլորտի մասնագետ, բայց ինձ համարում եմ կրթության ոլորտը կառավարող մասնագետ»

«Ես ինքս ինձ չեմ համարում կրթության ոլորտի մասնագետ, բայց ինձ համարում եմ կրթության ոլորտը կառավարող մասնագետ»

 «Իմ նշանակման ժամանակից ի վեր մամուլը գուժում էր իմ պաշտոնանկության մասին՝ հաշվի առնելով իմ մասնագիտությունը։ Ես ինքս ինձ չեմ համարում, կրթության ոլորտի մասնագետ, բայց ինձ համարում եմ կրթության ոլորտը կառավարող մասնագետ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն՝ արձագանքելով այն դիտարկմանը, թե հինգ տարի է նախարար է, սակայն ավելի շատ ընկալվում է՝ որպես քաղաքական գործիչ, քան ԿԳ նախարար:



«Հաշվի առնելով երկարակեցությունս՝ որպես նախարար, երևի թե ոլորտին նման նախարար էր անհրաժեշտ: Կրթության համակարգը զերծ է քաղաքական ազդեցություններից, միայն նախարարն է քաղաքական պաշտոն՛՛,-հավելեց նա:



Նշենք, որ այսօրվա հանդիպումը ոչ թե Կրթության ու գիտության նախարարությունում էր, այլ Ամերիկյանի համալսարանի բիզնես կենտրոնում: Իսկ թե ինչու է նախարարն այս վայրն ընտրել և ոչ թե ավանդական կերպով նախարարությունը, « բայց ասեմ անցյալ տարի էլ ամփոփոիչ ասուլիսը եղավ Մատենադարանում, նախանցյալ տարի մեկ այլ վայր, նախ կրթության համակարգը միայն նախարարության շենքը չի, ես այստեղ եմ ինչպես տանը, բացի այդ տասնյակ լրագրողներ են ասուլիսին հավաքվում, իսկ նախարարության շենքը այսպիսի հնարավորությունների չի տալիս»։