Գագիկ Ծառուկյանը Հայաստանում չէ՞

Գագիկ Ծառուկյանը Հայաստանում չէ՞

Իշխանամետ լրատվամիջոցները լուրեր են տարածել, իբր Գագիկ Ծառուկյանը Հայաստանում չէ: ՀՀԿ-ական խոսնակները ոչ հաստատում և ոչ էլ հերքում են այդ լուրերը` նախընտրելով ձեռնպահ մնալ սխալվելուց:



Այդուհանդերձ` ՀՀԿ-ականների գրոհները Գագիկ Ծառուկյանի ուղղությամբ չեն թուլացել: ՀՀԿ խոսնակ և ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, հակադարձելով Գագիկ Ծառուկյանի ելույթի մեջ տեղ գտած հայտարարությանը, ըստ որի` Սերժ Սարգսյանն իրեն առաջարկել է երկրի նախագահի պաշտոնը, լրատվամիջոցներից մեկին ասել է, որ Գագիկ Ծառուկյանը իրականում չի հասկացել, թե ինչի նախագահի պաշտոն են առաջարկել իրեն: ՙՆա դա շփոթել է երկրի նախագահի պաշտոնի հետ՚,- ասել է Շարմազանովը:



Իր հերթին ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանն էլ նշել է, որ իրեն տարօրինակ է թվում, որ Գագիկ Ծառուկյանի ելույթը չեն տեսագրել: Պատգամավորը չի բացառում, որ ԲՀԿ քաղխորհրդի նիստում Գագիկ Ծառուկյանի ելույթը բոլորովին ուրիշ բանի մասին է եղել, սակայն հրապարակել են արդեն ծանոթ տեքստը:Ինչպես նշել է Հովհաննես Սահակյանը, այդ մասին ասել են նիստին մասնակցած առանձին ԲՀԿ-ականներ: