ԲՀԿ շարքերը սկսել են լքել նաեւ շարքային կուսակցականները

ԲՀԿ շարքերը սկսել են լքել նաեւ շարքային կուսակցականները

ԲՀԿ շարքերը սկսել են լքել նաեւ շարքային կուսակցականները: Երեկ Արագածոտնի մարզի Գեղարոտի գյուղապետ Սմբատ Բայրախտարյանը հաստատել է այս լուրը: Թե ինչու է գյուղապետը 8 տարի ԲՀԿ-ին անդամակցելուց հետո դիմում ներկայացրել, նա չի բացատրել, ասել է, թե այդպես էր ուզում, եւ վերջ: Արդյոք դուրս գալու դիմումը պայմանավորվա՞ծ է ԲՀԿ-ի շուրջ ընթացող վերջին գործընթացներով, կա՞ հիասթափություն կուսակցությունից. գյուղապետը կանխել է՝ հորդորելով «ավելորդ» հարցեր չտալ. «Նպատակահարմար չեմ գտել, դուրս եմ եկել, իմ կարծիքով եմ դուրս եկել ու վերջ: Չեմ ուզում երկար խոսեմ... որոշումս էլ բեկման ենթակա չէ: Ես ուզում եմ անկուսակցական մնամ, որ չենթարկվեմ ոչ մեկին, ծառայեմ պետությանս»: Իսկ ճի՞շտ է, որ իր շրջապատում ուրիշներն էլ են դուրս գալու դիմում գրել, ասել է. «Կարող է տեսնեն ես դուրս եմ գալիս, իրենք էլ դուրս գան»: