ԲՀԿ-ի շարքերից մեկը դուրս եկավ, մյուսը մնաց

ԲՀԿ-ի շարքերից մեկը դուրս եկավ, մյուսը մնաց

Օրեր առաջ մենք գրել էինք, որ ԲՀԿ-ին անդամակցող ազատամարտիկները պատրաստվում են դուրս գալ կուսակցությունից։ Առաջին հերթին խոսքը վերաբերում էր Ռուստամ Գասպարյանին, որի որդին քրեական վարույթի շրջանակներում անցած տարվա սեպտեմբերից սկսած հետապնդվում է։ Այսօր առավոտյան Գասպարյանը news.am-ին ասել էր, որ դեռ չի կողմնորոշվել ու այսօր է որոշելու։ Քիչ առաջ տեղեկացանք, որ նա արդեն դիմում է գրել ԲՀԿ-ից դուրս գալու համար։ Նա իր գործունեությունը կշարունակի «Ազատամնարտիկների դաշինք»-ում։ 



Տեղեկացանք նաև, որ չնայած շրջանառվող լուրերին, թե ԲՀԿ խմբակցության անդամ Արշակ Մխիթարյանը դուրս է գալու կուսակցությունից, վերջինս որոշել է մնալ։