Փող է պետք և շատ շտապ

Փող է պետք և շատ շտապ

ԱԺ նախագահության տարիներին Հովիկ Աբրահամյանը մեկնեց Չինաստան` «գնաց-տեսավ-հաղթեց», վերադարձավ, ու թե` «2 միլիարդ դոլարի վարկ կպցրի», ինչն այդպես էլ Հայաստան «չհասավ»: Հովիկի հույսը Գագիկ Ծառուկյանի չինական կապերն էին, որը «չաշխատեց»: Հիմա էլ վարկի ետեւից Չինաստան հասավ Սերժ Սարգսյանը՝ կբերի՞ վարկ, առայժմ հայտնի չէ: Այժմ Հովիկ Աբրահամյանը կենտրոնացել է Քուվեյթի վրա. առաջիկայում Հայաստան կժամանի Քուվեյթի վարչապետը: Հիշեցնենք, որ Քուվեյթը բյուջեի ավելցուկ ունեցող, բարձր տեխնոլոգիաներով հագեցած, նավթի վրա նստած, հող չունեցող երկիր է: Մեր տեղեկություններով, քուվեյթյան կողմի հետ արդեն իսկ պայմանավորվածություն կա` Հայաստանում ստեղծել բարձր տեխնոլոգիաներով աշխատող ջերմոցներ, ինչպիսիք արդեն մեզանում ստեղծել է Էռնեկյանը, առաջարկվել է հայկական կողմին ռեալ ծրագրեր կազմել, որպեսզի իրենք գան, ստորագրեն, փող դնեն ու արագ աշխատեցնեն:



Ի դեպ, քննարկվում է ոչ միայն ջերմոցային, այլեւ բաց տարածքում գյուղատնտեսության զարգացման սխեման, ընդ որում, քուվեյթյան կողմը համաձայն է այդ տարբերակի դեպքում հակակարկտային սարքավորումների խնդիրը եւս լուծել: Վերջիններս ունեն նաեւ ջրի հետ կապված հետաքրքրություններ: Հայաստանում բոլորի համար այս օրերին ինտրիգը մեկն է` եթե այդ ծրագրերը կյանքի կոչվեն, ո՞վ կլինի Հայաստանում դրանց իրականացման «քավորը». շատերը կարծում են` Արգամիչի որդի Արգամը: