Ֆիլիպ Կիրիլ Պրուսացին հանդես կգա ուղերձով

Ֆիլիպ Կիրիլ Պրուսացին հանդես կգա ուղերձով

Մասնավոր այցով Հայաստան կայցելի Գերմանիայի վերջին կայսր Վիլհելմ Երկրորդի ծոռը` Ֆիլիպ Կիրիլ Պրուսացին` հարգանքի տուրք մատուցելու Եղեռնի զոհերի հիշատակին: Մեր տեղեկություններով, այսօր նա հանդես կգա ուղերձով` ներում հայցելով իր մեծ պապ Վիլհելմ 2-րդի համար, որը, հնարավորություն ունենալով կանխել Թուրքիայի կողմից Եղեռնի իրականացումը, որեւէ բան չի արել: Ի դեպ, հյուրը Գերմանիայի Լյութերական-ավետարանական եկեղեցու ներկայացուցիչ է: Այսօր նա կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ գերմանական պատվիրակության հետ: Իսկ 23-ին Էջմիածնում կմասնակցի զոհերի սրբադասման արարողությանը: