Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնաթիռը ապրիլի 24-ի գիշերը վայրէջք է կատարել Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։



Վլադիմիր Պուտինը Երեւան է եկել՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին։ Բացի այդ, Երեւանում նա երկկողմ հանդիպումներ է ունենալու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ։



Ռուսաստանը ճանաչել է Ցեղասպանությունը 1995 թվականին։ Ներկայումս ՌԴ-ում բնակվում են մոտ երկու միլիոն հայ, որոնց զգալի մասը Ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ են։