Սոչիի քաղաքագլուխն այնուամենայնիվ, իր ներկայությամբ հարգել է հայերի սգո միտինգը

Սոչիի քաղաքագլուխն այնուամենայնիվ, իր ներկայությամբ հարգել է հայերի սգո միտինգը

Ապրիլի 24-ին Սոչիի քաղաքագլուխ Անատոլի Պախոմովը, որն արգելել էր տեղի հայությանն իրենց օբյեկտների պատերին եւ քաղաքի տեսանելի վայրերում Ցեղասպանության 100-ամյակին նվիրված տեղեկատվական ցուցատախտակներ փակցնել, այնուամենայնիվ, իր ներկայությամբ հարգել է հայերի սգո միտինգը: Նա նույնիսկ զոհերի հիշատակին նվիրված ելույթ է ունեցել միտինգում: Նրա ելույթի ժամանակ հայերից մի քանիսը, ի նշան բողոքի, Զորավար Անդրանիկի նկարով պաստառներ են բարձրացրել: Նրանք այսկերպ ցանկացել են հիշեցնել քաղաքապետին, որ 4 տարի առաջ նրա հրամանով հանվել է Անդրանիկ Օզանյանի արձանը Վոլկոնկա գյուղում: