Իր համախոհների հետ միասին Խաչիկ Ավետիսյանը Ազատության հրապարակում է

Իր համախոհների հետ միասին Խաչիկ Ավետիսյանը Ազատության հրապարակում է

Արդեն տեղեկացրել էինք , որ ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը այսօրվանից հացադուլ-նստացույցը կշարունակի Ազատության հրապարակում, սակայն այնտեղ գիշերել չի պատրաստվում։
«Իմ պահանջը չի փոխվել ես պահանջում եմ ազատ արձակելբոլր քաղբանտարկյալներին, բայց իմ մարտավարությունում փոփոխություններ կան, ես կոչ եմ անում մարդկանց միանալ ինձ, բայց ոչ հացադուլին, թող միայն առողջական խնդիրներ ես ունենամ, չնայած այդ հարցը այժմ ինձ համար երկրորդական հարց է»,-ասաց ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը՝ տեղեկացնելով, որ իրեն եկել են աջակցելու մարզերի ազատամարտիներ։



Ազատամարտիկը տեղեկացրեց, որ ինքը այս պահին հանդես է գալիս միասին լինելու կոչով։ «Կարևորը միասնականությունն է եթե մենք միասին լինենք վստահ եմ մեկ րոպե հետո բոլոր քաղբանտարկյալներին Սերժ Սարգսյանը ազատ կարձակվի»,-ասաց ազատամարտիկը։ Հիշեցնենք, որ նրա ապրիլի 20-ից ի պաշտպանություն 18 քաղբանտարկյալների ազատության համար հացադուլ և նստացույց է անում։
Հացադուլը դադարեցնելուց հետո Ավետիսյանը ասում է, որ ընտրելու է պայքարի այլ միջոց , թե ինչ ձևով կպայքարի դեռևս չի ցանկանում այդ մասին խոսել։