Աշխատավարձի ստացականների վրա միայն վճարողի ստորագրությունն է

Աշխատավարձի ստացականների վրա միայն վճարողի ստորագրությունն է

«Բիգլեմոն» կայքի սեփականատեր Ռաֆայել Կանեցյանը, որի նախկին աշխատող Լուսինե Վարդանյանից «Հրապարակը» օրերս բողոք էր ստացել (http://hraparak.am/?p=79561&l=am%2Fqcvacneri+erkir+hayastan), երեկ մեզ գրավոր պատասխան է ուղարկել։ Լուսինե Վարդանյանը դատական կարգով պահանջում է Ռաֆայել Կանեցյանից վճարել իրեն իր հետ պայմանավորված աշխատավարձը, որը, ըստ Լուսինե Վարդանյանի, չի վճարվել սկսած 2013 թվականի հուլիսից և կազմում է ամիսնը ընդամենը 45 հազար դրամ։ Ռաֆայել Կանեցյանը, սակայն պնդում է, որ իր պայմանագրային պարտականությունները աշխատողի նկատմամբ կատարել է։ «Սույնով հայտնում եմ, որ <<ՔԵՅ. ԱՐ. ՋԻ. ԻՆՎԵՍՏ>> ՍՊ ընկերությունում աշխատելու ժամանակահատվածում քաղաքացի Լ.Վարդանյանը աշխատանքային պայմանագրին համապատասխան յուրաքանչյուր ամիս ստացել է աշխատավարձ, որի վերաբերյալ առկա են բազմաթիվ ապացույցներ, որոնք են աշխատավարձի տեղեկագրերը և բանկային փոխանցման վերաբերյալ անդորրագրերը: Աշխատանքային պայմանագիրը լուծելուց հետո Լ.Վարդանյանը ստացել է նաև վերջնահաշվարկ: Վերը նշվածից ակնհայտ է, որ <<ՔԵՅ. ԱՐ. ՋԻ. ԻՆՎԵՍՏ>> ՍՊ ընկերությունը որևէ պարտավորվածություն Լ.Վարդանյանի նկատամամբ չունի»։ Լուսինե Վարդանյանը, սակայն վստահեցնում է, որ Կանեցյանի նշած փաստաթղթերից ոչ մեկի վրա իր ստորագրությունները չկան: Ահա այդ փաստաթղթերից մեկը, որի վրա վճարած աշխատավարձի դիմաց ստորագրել է միայն տնօրենը։ Գործատու-նախկին աշխատող վեճը կլուծվի դատարանով, որն էլ կորոշի նման փաստաթղթերի օրինականության հարցը։