Մթերքներ, որոնք տալիս և վերցնում են էներգիա

Մթերքներ, որոնք տալիս և վերցնում են էներգիա

Այուրվեդայի համաձայն մարդը կազմված է ոչ միայն ֆիզիկական այլ նաև նուրբ թափանցիկ մարմնից, որը էներգիա է ստանում շրջապատող աշխարհից այդ թվում՝ սննդից: Մարդը օրվա ընթացքում ծախսում է ոչ միայն կալորիաներ, այլ նաև տարբեր հույզեր և զգացմունքներ: Այդ պատճառով կարևոր է իմանալ, թե սնունդը, որը մենք օգտագործում ենք ինչպես կարող է ծախսել ոչ միայն մեր կենսական էներգիան, այլ նաև լրացնել այն:



Մթերքներ, որոնք վերցնում են կենսական էներգիան, դրանց են դասվում` մթերքները կապված սպանության, բռնության և մահվան հետ: Նախևառաջ սա միսն է՝ հատկապես կարմիր, ձուկը ևս այս ցանկում է:



Տարբեր բնույթի խթանիչներ` ալկոհոլ, ծխախոտ, սուրճ, սև և կանաչ թեյ, շոկոլադ: Երբ օգտագործում ենք այս սննդամթերքները, ապա զգում ենք մեզ թարմ, առույգ, ուժով լի, բայց սա սուտ զգացողություն է: Սա նման է նրան, որ մտրակում են հոգնած ձիուն, փոխարենը թողնելու նրան հանգստանալ:



Քիմիական հավելումները և գենային մոդիֆիկացված մթերքները։ Սրանց օգտագործումը բերում է անդառնալի հետևանքների իմուն համակարգում, վերարտադրողական ֆունկցիայի ընկճմանը:



Սննդամթերքները, որոնք լրացնում են մեր կենսական էներգիան, հետևյալն են`թարմ և շոգեխաշած բանջարեղենները, մրգերը, հատապտուղները։



Կաթնամթերքները։ Հատիկավորները, ինչպիսիք են՝ եգիպտացորենը, բրինձը, տարեկանը, վարսակը, գարին և մյուսները։



Ընդեղենը` լոբի, սիսեռ, գետնընկույզ, ոսպ։ Ընկուզեղեն` հունական ընկույզ, պնդուկ, պիստակ, մայրի։



Սերմեր և նրանց յուղեր` արևածաղիկ, քունջութ, կտավատ, հնդկացորեն։



Մեղր։ Չրեր։



Համեմունքներ` շաֆրան, մեխակ, իմբիր, հիլ, դարչին։