Բիբինը էդ ո՞վ դառավ, որ մեզ մերժի․ ՀՀԿ-ում զայրացած են Բիբինի վրա

Բիբինը էդ ո՞վ դառավ, որ մեզ մերժի․ ՀՀԿ-ում զայրացած են Բիբինի վրա

Ազգային ժողովում շարունակվում են խորհրդարանական լսումները՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հիմնավորման վերաբերյալ։ Պատգամավորները հերթով իրենց մուննաթն ու դժգոհությււոնն են արտահայտում ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինից, ով չի ներկայացել լսումներին։



«Ես հրավիրել եմ Բիբինին: Երեք անգամ պաշտոնապես ծանուցել եմ նրան, որ ներկայանա խորհրդարան: Ես Ձեզ կտրամադրեմ նրա պատասխան նամակի կրկնօրինակը»,-այսօր ԱԺ-ում ընթացող լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, նիստը վարող Վարդան Այվազյանը:



Նա նաև բարձրաձայն ընթերցեց Բիբինի պատասխանը՝ ընդառաջ գնալով պատգամավորների պահանջին։



«Ես դոգմատիկ մտածողության տեր մարդ եմ ու շոուների սիրահար չեմ»,-պատասխանը կարդալուց հետո ասաց Վարդան Այվազյանը։



Հետո նկատեց․ «Բիբինը էդ ո՞վ դառավ, որ մեզ մերժի: Մարդ է, տնտեսվարող է ու որոշեց էդպես անի»: 



Այվազյանից հետո ՀՀԿ խմբակցության պատգամավորներից Խոսրով Հարությունյանն էլ իր դժգոհությունն արտահայտեց Բիբինից՝ նշելով, որ ինքը Բիբինի վարքը անթույլատրելի է համարում։



«Ես դա համարում եմ անհարգալից վերաբերմունք իշխանությունների նկատմամբ»,-ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավորը։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ