Ինչպես խնամել մաշկը շրթունքների և աչքերի շուրջ

Ինչպես խնամել մաշկը շրթունքների և աչքերի շուրջ

Շրթունքների և կոպերի մաշկը շատ զգայուն է, այդ պատճառով այն պահանջում է հատուկ խնամք: Աչքերի շուրջ մաշկի համար քսուկների օգտագործումը ամենօրյա խնամքի պարտադիր բաղկացուցիչ է: Միջոցի ընտրության ժամանակ պետք է առաջնորդվել սեփական տարիքով և ցանկալի արդյունքով: Գոյություն ունի նաև ինտենսիվ խնամք, որը իրականացնում են հատուկ գելային բարձիկների միջոցով, որոնք դնում են ստորին կոպի վրա: Այդպիսի միջոցները լավ պայքարում են այտուցների և աչքերի տակ մուգ շրջանների դեմ, ինչպես նաև խոնավեցնում, ձգում և սնուցում են մաշկը:



Աչքերի շուրջ մաշկը ենթարկվում է տարբեր բացասական գործոնների ազդեցությանը`արև, քամի, ցուրտ, այդ պատճառով խնամքը հաճախ կախված է տարվա եղանակից: Ձմռանը օգտագործեք սնուցող քսուկներ, որոնք բացի ներքին ազդեցությունից տալիս են նաև արտաքին պաշտպանություն: Ամռանը ավելի շատ գնում են թեթև գելային քսուկները:



Շրթունքների մաշկը ևս խնամքի կարիք ունի: Եթե ամռանը շատերը հատուկ խնամք չեն իրականացնում, ապա ձմռանը ցրտի ազդեցության և տաքացնող սարքերի հետևանքով շրթունքները հիշեցնում են իրենց մասին: Առաջանում է չորություն, ճաքեր, ձգվածություն: Որպեսզի կանխարգելեք այդ խնդիրները օգտագործեք յուղոտ բալզամներ, որոնց կազմի մեջ վիտամին E է մտնում: Օգտագործեք շրթունքների պիլինգ տարբեր թթուների հիմքի վրա, որոնք նուրբ մաքրում և թարմացնում են շրթունքների մաշկը:



Շրթունքները կարելի է նաև ամեն առավոտ և երեկո մերսել խոնավ ատամի խոզանակով կամ սրբիչով: Մերսումից հետո շրթունքներին քսեք սնուցող քսուկ կամ բուսական յուղ: Ճաքած շրթունքները լավ թարմացնում և խոնավեցնում է բնական մեղրը, որը ցանկալի է մնա շրթունքներին գոնե 5-7 րոպե: Շրթունքները անպաշտպան են նաև այն պատճառով, որ զուրկ են գեղձերից, որն էլ այն դարձնում է զգայուն եղանակի փոփոխության նկատմամբ: Ընտրելով քսուկ շուրթերի համար նախապատվությունը տվեք նրանց, որոնց կազմի մեջ մտնում են խոնավությունը պահող բաղադրիչներ, օրինակ`ալոեի հյութ: