Բոլոր այն լրագրողները, խմբագիրները, ովքեր այս օրերին հավատարիմ մնացին մասնագիտական բարձր արժեքներին, նրանք բոլորը հարթեցին

Բոլոր այն լրագրողները, խմբագիրները, ովքեր այս օրերին հավատարիմ մնացին մասնագիտական բարձր արժեքներին, նրանք բոլորը հարթեցին

Ցանկանում եմ գոհունակությամբ և շնորհակալությամբ ընգգծել այն բոլոր լրագրողների, խմբագիրների աշխատանքը, ովքեր Հայաստանի համար այս կարևոր և բարդ մի քանի օրերում իրենց մասնագիտական աշխատանքն անկողմակալ, արժանապատիվ, անմնացորդ կատարեցին:
Ցանկանում եմ նաև առանձնացել ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ռադիոկայանի Հայաստանի գրասենյակի` գրեթե շուրջօրյա լարված աշխատանքն այս օրերին: Այս ռադիոկայանի հետ ժամանակին ես լուրջ մասնագիտական տարաձայնություններ եմ ունեցել, ինչը հանգեցրել է մինչև անգամ մեր միջև կնքած պայմանագրի վաղաժամկետ լուծարման, մասնագիտական որոշ հարցերում հիմա էլ անհամաձայնություններ ունեմ, սակայն լրագրողի, Մամուլի ազգային ակումբի նախագահի իմ պարտքն եմ համարում առանձահատուկ շմորհակալություն հայտնել ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ռադիոկայանին այս օրերին կատարած կարևոր աշխատանքի համար:
Բոլոր այն լրագրողները, խմբագիրները, ովքեր այս օրերին հավատարիմ մնացին մասնագիտական բարձր արժեքներին, նրանք բոլորը հարթեցին Հայաստանի ուղին դեպի ժողովրդավարություն: Այդ ուղին այլևս անկասելի է: