Անդրանիկ Նիկողոսյանը կի՞ն է բռնաբարել

Անդրանիկ Նիկողոսյանը կի՞ն է բռնաբարել

Մոսկվացի բլոգեր Գենադի Միխայլովը իր էջում սենսացիոն տեղեկություն է հրապարակել Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Նիկողոսյանի մասին։ Սկանդալային լուրն արդեն թևածել է ռուսական և հայկական մամուլի էջերով Национальные интересы գործակալության միջոցով։ Ըստ բլոգերի, Մոսկվայի Գագարինսկի վարչական շրջանի ՆԳ բաժինը հետաքննություն է իրականացնում ոստիկանության գնդապետ Ի․ Վ․ Կիսեեւի ղեկավարությամբ։ Նիկողոսյանի ծանոթ կանանցից մեկը բողոք է գրել ոստիկանություն։ Բլոգերը տպագրում է փաստաթղթեր http://gmichailov.livejournal.com/853725.html։ Կինը հայտնել է, որ մեկ ամիս առաջ Նիկողոսյանն իրեն հրավիրել է իր մոսկովյան բնակարան և առաջարկել է ոչ ավանդական սեքսով զբաղվել՝ երկսեռ թեքումով։ Կտրուկ մերժում է ստացել, անսպասելիորեն հարձակվել է նրա վրա և դաժան ծեծի է ենթարկել կնոջը, հաշվեհարդարի սպառնալիքներով։ Ըստ բլոգերի, Նիկողոսյանի վարորդը՝ Էդգար անունով, ևս մասնակցել է ծեծին։ Տուժողը նաև վստահեցրել է, որ Նիկողոսյանն իրեն բռնաբարել է այլասերված ձևերով, սակայն ֆիզիկական պատճառնելով չի կարողացել ակտն ավարտին հասցնել։ Երբ կինը քիչ էր մնում ուշաթափ լիներ, նրան հանել են դուրս և Էդգարը նաև փողոցում է նրան ծեծել, ապա, նկատելով անցորդներին, փախել է։ Մարդիկ  շտապօգնություն են կանչել, և զոհին տեղափոխել են Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտ։ Ռուսաստանի իրավապահները չեն կարողանում բացատրություն վերցնել Նիկողոսյանից, քանի որ նրա հեռախոսները լռում են։ մենք ևս փորձեցինք կապվել նրա հետ, սակայն անարդյունք։ Նիկողոսյանը Հայաստանում էլ անհասկանալի վարք է դրսևորում։ Հաճախակի փոխում է հեռախոսահամարները։ Ամենուրեք պատմում է, որ բազմաթիվ մեդալներ և շքանշաններ ունի, այդ թվում նաև ՌԴ վարչապետ Մեդվեդևից և Ամենայն Ռուսիո Պատրիարքից ստացած։ Անդրանիկ Նիկողոսյանի մասին հայտնի է, որ նա հայ-ռուսական բարեկամության ջատագով է, թեև ռուսերեն շատ վատ է խոսում։ Այնուամենայնիվ մշտապես փորձում է տարատեսակ հայ-ռուսական միջոցառումներ կազմակերպել։ Դրանց հետևում է աղմուկ, բայց ոչ գործեր։ Այսպես, երեք տարի առաջ Նիկողոսյանը փորձեց «Պուտին» ակումբներ բացել Հայաստանով մեկ, ընդ որում, վստահեցնում էր, թե դրանք հայաստանյան երիտասարդական ՀԿ-ների պահանջն է։ Անդրանիկ Նիկողոսյանի մասին տեղեկություներ հավաքեցինք նաև նրա նախկին աշխատակիցներից։ Պարզվեց, որ նա բավականին արկածախնդիր անձնավորություն է, անհավասարակշիռ վարքով, սիրում է զանգահարել իր աշխատողներին գիշերային ուշ ժամերի։ Հաճախ է օֆիսներ փոխել Երևանում, նաև հեռախոսահամարները։ Գործունեության ոլորտը պարզ չէ։ Պարբերաբար գնում է Մոսկվա։ Իրեն հռչակում է որպես Արմեն Ջիգարխանյանի լավ ծանոթ։ Բոլորին զարմացնում է Նիկողոսյանի ամեն տեղ մտնելու, մարդկանց համոզելու, տպավորություն ստեղծելու տաղանդը, որ ահա, նա մի մեծ բան է անելու։ Կարծում ենք, որ Նիկողոսյանը չի անհետանա և ի վերջո կպատասխանի մեր հարցմանը նկարագրված քրեական միջադեպի մասին։