Կառավարությունը օրենք է խախտում, պահանջելով «Նաիրիտի» աշխատողներից հրաժարվել տուգանքներից

Կառավարությունը օրենք է խախտում, պահանջելով «Նաիրիտի» աշխատողներից հրաժարվել տուգանքներից

«Նաիրիտի» նախկին աշխատակիցների մի մասը քննադատաբար է վերաբերվում աշխատավարձի չվճարումներից գոյացած տույժերից և տուգանքներից հրաժարվելու իրենց ներկայացված պահանջին։ Թամարա Միրազիզյանը, որն անցյալ տարի դատական կարգով էր պահանջել և ստացել իր աշխատավարձը տույժով ու տուգանքով, համարում է, որ կառավարության պահանջը անօրինական է։ «Առայժմ «Աշխատանքային օրենսգիրքը» չի փոխվել։ Մարդիկ իրավունք ունեն պահանջելու իրենց աշխատավարձը հասանելիք տոկոսներով։ Ի՞նչ ուլտիմատում են դնում մեր առաջ։ Ի՞նչ «ռամկաներ», վերջնագրեր, թե ով որ պահանջի տուգանքներն ու տույժերը, նա փողը չի ստանա։ Օրենքը քան՞ի երես ունի», - հարցնում է կինը, որը հանուն համերաշխության այսօր էլ մասնակցում է իր նախկին գործընկերների ցույցերին, - այս կառավարությունը վերջը չհասկացավ, որ «Նաիրիտը» ոչ միայն բյուջե կլցներ, այլ նաև ունի անվտանգության և ստրատեգիական նշանակություն։ Տարիներ առաջ եղած շատ կասկածելի պայթյունից հետո 170 մլն դոլար ստացան վերանորոգման և վերագործարկման համար։ Ի՞նչ եղավ այս փողը։ Խաբար չենք»։