Որոշ պաշտոնյաների թվում է, թե երկար պաշտոնավարելու գաղտնիքը Սերժ Սարգսյանին քծնելն է

Որոշ պաշտոնյաների թվում է, թե երկար պաշտոնավարելու գաղտնիքը Սերժ Սարգսյանին քծնելն է

Մեր որոշ պաշտոնյաների թվում է, թե երկար պաշտոնավարելու գաղտնիքը Սերժ Սարգսյանին քծնելն է, նրա կամքն անշեղորեն կատարելը։ Սակայն, երբ իրավական մեխանիզմները չեն աշխատում, երբեք հնարավոր չէ գուշակել, թե ինչը կարող է դառնալ պաշտոնյայի պաշտոնազրկման պատճառը։ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի պաշտոնաթողության հետ կապված՝ լավատեղյակներն ասում են, որ նա մշտապես հնազանդորեն կատարել է վերադասի բոլոր հանձնարարությունները։ Ավելին՝ որպես առանձնահատուկ հարգանքի նշան, Մանուկյանը ոչ միայն իր աշխատասենյակում էր փակցրել Սերժ Սարգսյանի լուսանկարը, այլեւ հանգստի սենյակում։ Հավանաբար, որպեսզի ոչ մի րոպե շեֆի բացակայությունը չզգա։