Ջոնի Դեպի հերթական քմահաճությունները

Ջոնի Դեպի հերթական քմահաճությունները

euromag.ru-ից տեղեկանում ենք, որ հոլիվուդյան ամենաբարձր վարձատրվող գերաստղը` Ջոնի Դեպը 4,2 մլն եվրոյով մի փոքրին կղզի է գնել Հունաստանում: Այդ մասին հաստատել է լոնդոնյան Proto Organization Ltd անշարժ գույքի վաճառքի գործակալության ներկայացուցիչ Սթիվեն Թեյլորը:
Գործակալության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Դեպը օրերս գնել է 0,2 քառ. կմ տարածքով Ստրոգիլլո [Stroggilo, հուն. «Կլոր»] կղզին, որը գտնվում է Էգեյան ծովում:
Հուլիսի վերջին հոլիվուդյան ամենաթանկարժեք դերասանը, ով այժմ գտնվում է Ավստրալիայում` «Կարիբյան ծովի ծովահենների» հերթական սերիայի նկարահանումներին, մոտ օրերս կայցելի Հունաստան, որպեսզի անձամբ ծանոթանա իր ձեռք բերածի հետ:
Proto Organization Ltd ընկերությունը մինչ այս արդեն հանդես է եկել որպես միջնորդ` Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի կողմից Իոնական ծովում հունական Գեյա կղզին գնելու գործարքի ժամանակ:



Լևոն Գևորգյան