Նախագահ Սերժ Սարգսյանը ՕԵԿ ներկայացուցիչների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումների գործընթացը

Նախագահ Սերժ Սարգսյանը ՕԵԿ ներկայացուցիչների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումների գործընթացը

Նախագահ Սերժ Սարգսյանը, սահմանադրական բարեփոխումների շուրջ խորհրդակցությունների շրջանակում, այսօր հանդիպում է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) ներկայացուցիչներ Մհեր Շահգելդյանի, Հովհաննես Մարգարյանի, Իշխան Խաչատրյանի և Արմեն Հարությունյանի հետ:



Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Քննարկվել է սահմանադրական բարեփոխումների ընդհանուր գործընթացը, անդրադարձ է եղել ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված Սահմանադրության փոփոխությունների նախագծում ամրագրված մոտեցումներին:



Հանդիպման մասնակիցները Հանրապետության Նախագահին ներկայացրել են «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման մոտեցումները Սահմանադրության փոփոխությունների նախագծում տեղ գտած առանձին դրույթների վերաբերյալ և կարևորել ՀՀ Ազգային ժողովում Սահմանադրության փոփոխությունների նախագծի շուրջ ակտիվ քննարկումները:



Հիշեցնենք, որ այսօր, ավելի վաղ, նույն հարցի քննարկման շրջանակներում ՀՀ նախագահը հանդիպել էր նաև ԲՀԿ և ՀՅԴ ներկայացուցիչների հետ: