Միջադեպ Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ | տեսաննյութ

Միջադեպ Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ | տեսաննյութ

Մասիսում Գագիկ Ծառուկյանի եւ խաղողագործների հանդիպումից րոպեներ առաջ փոքրիկ միջադեպ եղավ Գագիկ Ծառուկյանի ու նրա գործարանի մոտ հավաքված հարակից գյուղերից եկած մի տարեց մարդու միջեւ։ ԲՀԿ նախկին առաջնորդի ժամանելուց առաջ նրա անվտանգության աշխատակիցները հորդորեցին գործարանի մուտքի երկու կողմերում պատ կազմած մարդկանց էլ ավելի հետ գնալ ու ավելի լայն բացել ճանապարհը։ Սակայն նրանց անընդմեջ հորդորներից տեղի տվեց գյուղացիներից  տարեց մի տղամարդու նյարդերը։ Նա սկսեց բղավել․«Ո՞ւր գնամ, հելնեմ կախվեմ ծառի՞ց, գալիս ա, թող բարով գա, իրան ի՞նչ ենք խանգարում, էսքան ճանապարհը չի հերիքում»։ Իսկ երբ անվտանգության աշխատակիցները փորձում էին լռեցնել տղամարդուն, նա ավելի էր բորբոքվում։․«Ի՞նչ եք ուզում, հետա թող տելեվիզորով խոսար, մենք էլ կլսեինք, էլ ինչի՞ ա գալիս ստեղ։ Հո չենք ուտելու, հա հետ գնա, հետ գնա»։

Հիշեցնենք, որ Երևանի Արարատ կոնյակի -գինու- օղու գործարանի Մասիսի խաղողի մթերման կայանում մթերման խնդիրների հետ կապված Ծառուկյանը հանդիպել է մարզի խաղողագործների հետ ու խոստացել երկուշաբթի օրվանից մթերել նրանց ողջ բերքը, այլ ոչ թե հինգ տոննա։