«Դելֆինների հետ» հեռուստաշոուն՝ ռուսական Առաջին ալիքի եթերում

«Դելֆինների հետ» հեռուստաշոուն՝ ռուսական Առաջին ալիքի եթերում

Ինչպես հաղորդում է ТАСС-ը, հոկտեմբերի 3-ից ռուսական Առաջինը հանդես կգա նոր հեռուստածրագրով, որտեղ ներգրաված են թատրոնի և կինոյի դերասաններ, հեռուստահաղորդավարներ, մարզիկներ: Վերջիններս ծրագրին պատրաստվելու համար սեպտեմբերի վերջին կմեկնեն Սոչի:



Հեռուստաաստղերից յուրաքանչյուրը, Սոչիի «Ռիվիերա» զբոսայգու դելֆինարիումում փորձելու է մարզել դելֆիններին և կարճ ժամանակահատվածում նոր, հետաքրքիր համարներ ներկայացնել:



Հեռուստածրագրի մասնակիցների թվում են ՝ Լերա Կուդրյավցեվան, Օլեգ Գազմանովը, Լարիսա Դոլինան, Անաստասիա Զավորոտնյուկը և այլոք: Նրանց ջանքերը գնահատելու են ժյուրիի անդամները:



Նշենք, որ ժյուրիի կազմում են ԽՍՀՄ գեղասահքի վաստակավոր մարզիչ Տատյանա Տարասովան, թատրոնի և կինոյի դերասաններ Սերգեյ Շակուրովը և Վլադիմիր Կորենյովը: Յուրաքանչյուր համարից հետո մասնակիցները կգնահատվեն 10-ը բալանոց սանդղակով:



Նախագծի երկրորդ փուլում շոուին կմիանան նաև Լեոնիդ Յակուբովիչը, Իրինա Ռոդնինան, Եֆիմ Շիֆրինը:



«Դելֆինների հետ» հեռուստաշոուն կվարեն Վալդիս Պելշը և Մարիա Կիսելյովան:



Հ.Ա.