Արեւելյան Գերմանիայի լուսանկարչությունը՝ Ազգային պատկերասրահում

Արեւելյան Գերմանիայի լուսանկարչությունը՝ Ազգային պատկերասրահում

Այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի եւ մինչեւ նոյեմբերի 3-ը կգործի «Մեկ երկրի պատկերներ․ Արեւելյան Գերմանիայի գեղարվեստական լուսանկարչությունը 1945-1995 թթ․» ցուցահանդեսը, որն իրականացվում է «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի, Գերմանիայի Մորիցբուրգ (Սաքսոնիա-Անհալթ երկրամաս) թանգարանի եւ Հայաստանի ազգային պատկերասրահի համագործակցության շրջանակներում:



Ցուցահանդեսի ժամանակ կներկայացվի 21 լուսանկարչի 159 աշխատանք, կցուցադրվի նաեւ Արեւելյան Գերմանիայի 1945-1995 թթ. ժամանակաշրջանն արտացոլող չորս ֆիլմ: