Ի վերջո, ՀՀԿ ԳՄ նիստում եղե՞լ է գաղտնի հարցի վերաբերյալ քննարկում, թե՞ ոչ

Ի վերջո, ՀՀԿ ԳՄ նիստում եղե՞լ է գաղտնի հարցի վերաբերյալ քննարկում, թե՞ ոչ

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր մի փոքր մտածելուց հետո այդուհանդերձ փորձեց հերքել այն տեղեկությունը, որ երկու օր առաջ ՀՀԿ գործադիր մարմնի նիստում բացի ներքաղաքական հարցերից քննարկվել է նաեւ մեր անվտանգությանը վերաբերող մի կարեւոր հարց՝ կապված թուրքական ուղղաթիռների կողմից հայ-թուրքական սահմանը խախտելու դեպքի հետ։



«Նիստին քննարկվել է այն, ինչ որ ես հայտարարել եմ, առաջինը։ Եվ ես պետք է տեղեկացնեմ, որ հեչ էլ պարտադիր չի, որ էն, ինչ որ նիստում բառացիորեն քննարկվի, ես մանրամասն ամեն ինչ ասեմ։ Բայց հիմնական հարցերը, որոնք որ քննարկվել են, կոնկրետ քո ասած հարցերը չեն քննարկվել»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց նա։



Նորից ճշտեցինք՝ ի վերջո թուրքական ուղաթիռների կողմից հայկական սահմԵղեՀՀԿանը հատելու հարց քննարկվե՞լ է, թե՞ ոչ։ «Մենք քննարկել ենք այն հարցերը, որը ես Ձեզ տեղեկացրեցի, իսկ կլինեն բազում հարցեր, որոնք տեսականորեն կարող են քննարկվել, և ես կարող եմ չպատասխանել։ Կոնկրետ Ձեր նշած նիստի պահով մենք քննարկել ենք էն, ինչ որ ես ձեզ ներկայացրեցի»։



Այնուհետև պարոն Շարմազանովը սկսեց ավելի վստահ պնդել, որ չեն քննարկել նման հարց, նույնիսկ առանձին խոսակցությամբ կամ որևէ այլ ձևաչափով։
«Նման հարց ՀՀԿ-ն չի քննարկել, ՀՀԿ-ն իրավունք էլ չունի քննարկելու, Դուք ասում եք՝ քննարկվել, չեն քննարկվել, ես պարտավոր չեմ Ձեզ ասեմ՝ ինչ խոսակցություն ա եղել․․․ թուրքական ուղղաթիռների հետ կապված ես որևէ տեղեկություն չեմ ստացել, չեմ տիրապետում»,-փորձեց հերքել ՀՀԿ խոսնակը։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ