Բա Յանուկովիչը Պուտինի խամաճի՞կն էր. Մոսկվայում արձագանքել են Օբամայի արտահայտությանը

Բա Յանուկովիչը Պուտինի խամաճի՞կն էր. Մոսկվայում արձագանքել են Օբամայի արտահայտությանը

Կրեմլում և Պետդումայում մեկնաբանել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարությունը, որում նա Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին անվանել է «Պուտինի խամաճիկ»: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Օբամայի արտահայտությունը «ոչ տեղին» է անվանել, իսկ խորհրդարանի ստորին պալատի փոխխոսնակ Նիկոլայ Լևիչևը այդ բառերը որակել է որպես «Ֆրեյդից մեջբերումներ»:



«Խամաճիկ անվանել նախկին նախագահի, որը հեռացվել է իշխանությունից բռնի ձևով, զինված պետական հեղաշրջման միջոցով, որը կազակերպվել ու հովանավորվել էր դրսից, դժվար թե տեղին կարելի լինի անվանել», - ասել է Պեսկովը:
Փոխխոսնակն իր հերթին նշել է, որ «ժամկետները, անուններն ու անվանումները շփոթելը վերջին շրջանում դարձել է ամերիկյան քաղաական իսթեբլիշմենթի համար բարի ավանդույթ»:



«ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խամաճիկ է անվանել նախագահի, ով ղեկավարել է Ուկրաինան 2009-ին, իսկ այդ ժամանակ երկիրը ղեկավարում էր Վիկտոր Յուշչենկոն, ով իշխանության եկավ առաջին Մայդանի շնորհիվ,որը կայացած օվկիանոսի այն կողմից ստացված օգնությամբ: Միայն թե նա Վաշինգտոնի խամաճիկն էր, այլ ոչ թե Մոսկվայի, ինչպես և Մայդան- 2-ի դրածո Պյոտր Պորոշենկոն», - ընդգծել է Լևիչևը: