Թիթիզ բաների հետևից չընկնենք

Թիթիզ բաների հետևից չընկնենք

Ժամանակին վիճում էին՝ իրավունք ունի՞ արդյոք պետական պաշտոնյան ընտրությունների քարոզարշավին մասնակցել։ Չէ՞ որ դա ադմինիստրատիվ ռեսուրսի ակնհայտ օգտագործում է։ Այդ խնդրի լուծումը գտան քարոզչության շրջանում արձակուրդ գնալով։ Հիմա, փաստորեն, այլեւս նման «թիթիզությունների» կարիքն էլ չեն տեսնում․ երեկ, ՀՀԿ ԳՄ նիստից հետո, Շարմազանովը հայտարարեց, որ հանրաքվեի շտաբի պետը լինելու է Հովիկ Աբրահամյանը, ով արձակուրդ էլ չի գնալու։