Երեւանում հարձակման է ենթարկվել «Ղարաբաղ» կոմիտեի անդամը

Երեւանում հարձակման է ենթարկվել «Ղարաբաղ» կոմիտեի անդամը

Հենց նոր խմբագրություն զանգահարեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը, ով վերջին տարիներին տաքսի է վարում:



Նա պատմեց, որ առավոտյան՝ 9.20-ի սահմաններում, Մամիկոնյանց փողոցի վրա հարձակում է տեղի ունեցել իր նկատմամբ: Իր տաքսի մեքենայով թիվ 82 դպրոցի մոտակայքոմ կանգնած է եղել, մոտեցել է սեւ գույնի «Գազ 24» ավտոմեքենա, համարները՝ 062 LL 10, որից դուրս է եկել 30-ին մոտ մի տղամարդ՝ խաժ աչքերով, մոտեցել է իր մեքենային, սկսել է հարցեր տալ՝ ով ես, ինչ տաքսի ես, իսկ երբ Ղազարյանը հրաժարվել է պատասխանել, սկսել է հարվածել վերջինիս, բացել մեքենայի դուռը եւ նրան քաշել դեպի դուրս:



Սամսոն Ղազարյանը փորձել է դիմադրություն ցույց տալ, տղամարդը մի քանի հարվածներ հասնլուց հետո նստել է իր մեքենան ու հեռացել:
Սամսոն Ղազարյանը փորձել է զանգել ոստիկանություն, սակայն հեռախոսազանգերին չեն պատասխանել: Նա խնդրում է այս տեղեկատվությունը ընդունել հաղորդում հանցագործության մասին: «Ղարաբաղ» կոմիտեի անդամը նաեւ նշեց, որ եթե ոստիկանությունը չհայտնաբերի իր դեմ հարձակում իրականացնողին, ինքը կհայտնաբերի նրան: