Ջուխտակ վանքերն այսուհետ դռներ ունեն

Ջուխտակ վանքերն այսուհետ դռներ ունեն

Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպս. Գալստանյանի օրհնությամբ «Համահայկական երիտասարդական շարժում» հասարակական կազմակերպությունը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ նախաձեռնել է հայկական միջնադարյան ճարտարապետության հուշարձանախումբ՝ Ջուխտակ վանքերի դռների տեղադրումը: 



Միջոցառումը սկսվեց Տեր Շավարշ քահանա Սիմոնյանի օրհնության խոսքով և միասնական աղոթքով:



Ծրագրի շրջանակում տեղադրվեցին Ջուխտակ վանքերի մուտքերի երկու երկաթյա դռները և եկեղեցու հարակից տարածքում տեղադրվեց երկլեզու ցուցանակ, որը ներկայացնում է եկեղեցու պատմությունը: Հասարակական կազմակերպության կամավորների և Բանկի աշխատակիցների համատեղ ջանքերով տարծքը բարեկարգվեց, հավաքվեց հարակից տարածքում կուտակված աղբը, ու եկեղեցիները հնարավորինս մաքրվեցին սերտաճած բուսականությունից:



Մասնակիցներից Մանթաշյան Լիդյան նշեց, որ իսկապես հաճելի է, երբ գիտակցում ես, որ քո փոքրիկ լուման ես ունեցել հայկական հուշարձանների պահպանության գործում, ինչն այսօր, իրոք, մեծ խնդիր է:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի Հասարակության հետ կապերի պատասխանատու Նարեկ Ասատրյանը նշեց, որ հաշվի առնելով հոգրևոր-մշակույթային անասելի մեծ նշանակությունը ազգապահպանման գործում՝ Բանկը հնարավորինս աջակցել է նման ծրագրերի իրականացմանը: Կարևորում ենք այս նախաձեռնւթյունը, քանի որ ճարտարապետությունն ազգի դիմագիծն արտահայտող մշակույթի ճյուղերից մեկն է: