Արվեստագետները չեն կարողացել տարբերել շիմպանզեին Բրասսոյից

Արվեստագետները չեն կարողացել տարբերել շիմպանզեին Բրասսոյից

Շվեդ լրագրողներից մեկը որոշում է ցուցադրություն կազմակերպել հայտնի ավանգարդ նկարիչ Պյեռ Բրասսոյի նկարներով:  rusvest-ը պատմում է, որ ցուցադրությունը հրաշալի անցավ, արվեստագետներն ուղղակի հիացած էին արված նկարներով, չնայած որ ոչ մի Բրասսո իրականում գոյություն չուներ: Բոլոր նկարներն արված էին շիմպանզե կապիկի ձեռքով:



Սրանով լրագրողն ուզում էր համոզվել, կհավատա՞ն արդյոք մարդիկ, որ նկարները արված են ժամանակակից նկարչության մոտիվներով: Արվեստագետներից մեկը նույնիսկ ասել էր, որ Բրասսոն հստակ գիտի, թե ինչ երանգներ է ուզում ստանալ, քանի որ նկարում է հաստատուն գծերով ու նրա նկարները բալետի պարի նման նուրբ են:



Կապիկի նկարները վաճառվել են 50-150 դոլարով անգամ ճշմարտության բացահայտումից հետո: