Մոսկվայից Երևան եկող ավտոբուսի վթարից տուժածների թիվը հասել է 42-ի, որոնցից 7-ը մահացել են

Մոսկվայից Երևան եկող ավտոբուսի վթարից տուժածների թիվը հասել է 42-ի, որոնցից 7-ը մահացել են

Ըստ РИА Новости-ի վթարի ենթարկված ավտոբուսի ուղևորների մեծ մասը ՀՀ քաղաքացիներ են: Համաձայն վերջին տվյալների` չինական Higer մակնիշի ուղևորատար ավտոբուսի վարորդը չի տուժել, սակայն գտնվում է շոկային վիճակում: Ընդհանուր առմամբ, ավտոբուսում եղել է 63 մարդ:



Օպերատիվ խումբը դիտարկում է 2 հիմնական վարկած` կամ վարորդն է քնել ղեկին, կամ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է:



Դեպքի վայրում աշխատում են համապատասխան ծառայությունները, տուժածները հոսպիտալացվել են, չտուժած ուղևորները գտնվում են ժամանակավոր կացարանում` տեղի կինոթատրոնում:



Ավտովթարից հետո ՌԴ ԱԻՆ Տուլայի մարզի Գլխավոր վարչությունում բացվել է հեռախոսի թեժ գիծ` 8(4872)21-16-09: