Սա այն բացառիկ դեպքն է, երբ Նեմեցը ճիշտ է

Սա այն բացառիկ դեպքն է, երբ Նեմեցը ճիշտ է

Ոչխարը երբեք չի հասկանա իր ֆոնին սելֆի անող հովվին…



Կոնֆուցիոս



Եթե չեմ սխալվում, Երեւանի պետական մանկավարժական համալսարանն իր գոյության տարիներին քաղաքագիտության կամ քաղաքական մեկնաբանների ֆակուլտետ չի ունեցել: Բայց մանկավարժական բուհի այդ փոքրիկ թերությունը չի խանգարել, որ նրա փայլուն շրջանավարտներից մեկը՝ Մենուա Հարությունյանը, դառնա քաղաքագետ եւ մեծուփոքր հոդվածներ գրի: Ըստ որոշ տեղեկությունների՝ նա գլխավոր խմբագիր է աշխատում երկու ճակատով՝ slaq.am-ում եւ իր Facebook-ում: Մեխանիզմը շատ պարզ է՝ ՖԲ-ում մի ապուշություն է գրում, հետո այդ ամենը վերարտադրում «Սլաքում»: Եվ ստացվում է, որ բազմաբեղուն է:



Բայց մեր խնդիրն այսօր Մենուայի ժրաջանության սինդրոմի բացահայտումը չէ: Եթե կուզեք՝ դա երրորդական, չորրորդական հարց է: Մեզ ավելի շատ հետաքրքրում է այն մանկավարժական մեթոդը, որով նա սիստեմատիկ կերպով հայ հասարակությանը տանում է այլասերման: Ինչո՞ւ. թերեւս միայն ինքը գիտի:



Անցնենք մեր խնդրին ու նախ բացահայտենք Մենուայի գործիքները, որոնց օգնությամբ նա քաղաքագետի անուն է հանել: Նյուխ: Ահա այն կարեւորագույն գործիքը, որով Մենուային կասկածելի առատաձեռնությամբ է օժտել արարիչը: Բայց արարիչն ի՞նչ իմանար, որ Մենուան այդ շնորհը բոլորովին այլ, միանգամայն անշնորհակալ ձեւով կօգտագործի եւ կծախսի, դիցուք՝ ուժայինների համապատասխան տեղերը հոտոտելու վրա: Դա հաճելի է ուժայիններին, թե ոչ, դեռ հարցի մի կողմն է: Հարցի մյուս, առավել կարեւոր կողմը Մենուայի համառությունն է, որով նա շարունակում է իր հոտոտումները՝ երազելով, որ մի օր, օրինակ, Վլադիմիր Գասպարյանը կթփթփացնի իր ուսին ու կասի՝ «ո՞նց ես, սուկին սին»:



Պատմում են, որ մի անգամ Հյուսիսային պողոտայի սրճարաններից մեկում Նեմեց Ռուբոն Մենուային մի շառաչուն ապտակ է հասցրել ու քրֆել մինչեւ յոթը պորտը: Մենուան վազել է Վլադիմիր Գասպարյանի մոտ, թե բա մենք… որ Ձեզ համար կյանք չենք խնայում… մեզ էսպես խայտառակեցին… ու Դուք ոչ մի բա՞ն: Գասպարյանն էլ, ասում են, վստահ, որ Նեմեցը հենց այնպես ոչ մեկին չէր ապտակի, իր կաբինետում ցից էլած Մենուային ուղարկել է «կուդա պա դալշե»: Լրագրողական «սալիդարնոստից» ելնելով՝ մենք այս պատմությանն այնքան էլ չհավատացինք, իսկ երբ Մենուան սկսեց հերքել, թե նման բան չի եղել, թե ինքն ու Ռուբեն Հայրապետյանը նույն կուսակցությունից են, թե Ռուբեն Հայրապետյանի խելքը գնում է իր կուսակիցների հետ լավ հարաբերություններ հաստատելու համար, մենք ընդհանրապես դադարեցինք հավատալ միջադեպի շուրջ ընթացող ասեկոսեներին: Ո՞նց բացատրեմ, ախր: Մենուան մեզնից մեկն էր, իսկ այդ պահին՝ միաժամանակ ապտակված ու «քցված», եւ ո՞վ, եթե ոչ մենք, պետք է օգներ նրան ոտքի կանգնել:



Բայց…



Մամուլի չգրված օրենքներից մեկն էլ այն է, որ տվյալ խմբագրության ամենախելոք մարդը գլխավոր խմբագիրն է: Մենուան իր ֆեյսբուքյան վերջին գրառումներից մեկով ապացուցեց, որ դա այնքան էլ այդպես չէ, եւ գլխավոր խմբագիրը կարող է նաեւ դատարկ լինել, ինչպես գինու տակառը մարտ-ապրիլ ամիսներին: Ավելորդ է ասելը, որ նրա այդ գրառումն անմիջապես տարածվեց իր խմբագրած (մի քիչ տեղին չէ այս բառը, կարծում ենք) slaq.am-ով: Արդյունքում ունենք նույն բանը՝ հանրությանն այլասերող թույնի հերթական չափաբաժինը: Այս անգամ Մենուան որոշել է հոտոտել մեկ այլ ուժայինի՝ Սեյրան Օհանյանին, այն էլ, իր խոսքով, կիսապատերազմական այս վիճակում: Ի մի բերելով Մանկավարժական ինստիտուտում ստացած իր բոլոր կիսագիտելիքները, Մենուան որոշել է «Հրապարակին» հասկացնել, թե ինչ պետք է անի «Հրապարակը», ինչ պետք է գրի եւ չգրի կիսապատերազմական վիճակում գտնվող Սեյրան Օհանյանի ու նրա ընտանիքի մասին: Նկատենք՝ Մենուան, բնականաբար, ծանոթ չէ «Հրապարակի» եւ Սեյրան Օհանյանի տիկնոջ դատական վեճի, ինչպես նաեւ բոլոր այն հրապարակումների մանրամասներին, որոնք լայնորեն տարածված են մամուլում: Հետեւաբար, նա չէր էլ կարող որեւէ խելոք բան գրել, քան այն, որ եթե «Հրապարակը» շարունակի վատ բաներ գրել Սեյրան Օհանյանի եւ նրա ընտանիքի մասին, ինքը եւ հայ հասարակությունը «Հրապարակին» կհամարի մերժված՝ «изгой»:



Մենուայի պարագայում մի քիչ շատ կլինի ասելը, թե շանտաժ է անում: Ինքը շատ փոքր է նման բան անելու համար: Իսկ այն, որ Մենուան Սեյրան Օհանյանին ու նրա ընտանիքը նույնացնում է պետության ու ազգային անվտանգության հետ, պարզ ճոռոմաբանություն է, ինչը, վստահ ենք, նույնիսկ Սեյրան Օհանյանին դուր չի գա, որովհետեւ Մենուան, ամոթը կորցրած, այնքան ակնհայտ է հոտոտում նրան, որ էլ չասելու: Կա՞, արդյոք, դրա կարիքը, երբ Սեյրան Օհանյանն այս կիսապատերազմական իրավիճակում կարողանում է հաջողությամբ համադրել տիկնոջ՝ Ռուզիկի դոկտորականի պաշտպանությունը ՀՀ սահմանների պաշտպանության հետ: Ի դեպ, մինչեւ Սեյրան Օհանյանը, այս պետության գլխին այլ մարդիկ էլ կան կանգնած, որոնց քննադատությունը մամուլում, չգիտես ինչու, ընդունվում է նորմալ եւ ոչ այնքան ցավագին: Ուրեմն ինչո՞ւ հոտոտել հենց Սեյրան Օհանյանին: Կարծում ենք՝ կարիք չկա տքնելու այս հարցի պատասխանը գտնելու համար:



Սա սովորական մեթոդ է, որով Մենուան այլասերում է մեր հասարակությանը: Կարելի է այն անվանել ուժայինների հոտոտման մեթոդ, իսկ եթե ավելի կարճ՝ Մենուայի մեթոդ:



ՀԳ. Քանզի բացառված չէ, որ մեր այս հրապարակումից հետո Մենուան վազ կտա ՀՀ Պնախարար Սեյրան Օհանյանի եւ նրա տիկնոջ՝ դոկտոր Ռուզիկի մոտ, կցանկանայի միանգամից երկրորդ ապտակն էլ հասցնել նրան, որ միանգամից երկու ապտակից բողոքի:



Լսիր, ուրեմն, այ գյադա, երբ իրավիճակը ոչ թե կիսապատերազմական էր, այլ լրիվ պատերազմական, դու չկայիր, իսկ «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, որին, փորձում ես սպառնալ, մատները փչելով էր հոդված գրում այն պետության հաղթանակի համար, որտեղ հիմա սրա-նրա էն տեղերից հոտ քաշելով՝ գլխավոր խմբագրի եւ քաղաքական մեկնաբանի անուն ես հանել: Դե փախար… Կամ, ինչպես Սեյրան Օհանյանը կասեր՝ «Бегоооом!»