Մաքսիմ Սոկոլովը ցավակցական հեռագիր է հղել Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի կապակցությամբ

Մաքսիմ Սոկոլովը ցավակցական հեռագիր է հղել Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի  վթարի կապակցությամբ

ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին
Հարգելի պարոն Բեգլարյան.



Մեծ ցավ ապրեցինք` տեղեկանալով Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի ողբերգական վթարի մասին, որը հանգեցրել է մարդկային զոհերի:



Խնդրում եմ ընդունել իմ խորին ցավակցությունը և մեր վշտակցությունը փոխանցել զոհվածների ընտանիքներին։



Միաժամանակ հուսով եմ, որ վթարից տուժածները, որոնց կցուցաբերվի անհրաժեշտ օգնություն, շուտափույթ կապաքինվեն: